Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել Իրան մեկնող ավտոբուս՝ 25 ուղևորով. նախնական տվյալներով կա 1 զոհ (տարբերակ 2)
Այսօր, ժամը 19.13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Արեվիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, ըստ նախնական տվյալների վթարի է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնող ավտոբուս: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եվ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
20.27
Ըստ նախնական տվյալների ավտոբուսում եղել են 25 ուղևորներ. կա 1 զոհ, իսկ բոլոր տուժածները դուրս են բերվել և հոսպիտալացվել են Մեղրի և Ագարակ քաղաքների բժշկական կենտրոններում:










