Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ
18:49 • 15.12.12
Դեկտեմբերի 15-ին Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին նշվում է Արցախի նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունում։
Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
Placeholder










