ԱՄՆ տարրական դպրոցում կրակ բացած անձը սպանել է նաև սեփական մորը
Պարզվել է այսօր ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Նյուտոն քաղաքի տարրական դպրոցում՝ դպրոցականների ուղղությամբ կրակ բացած անձի ինքնությունը. նա 24 ամյա Ռայան Լանզան է, որը BBC-ի հաղորդմամբ, նաև սպանել է նաև իր սեփական մորը, ով նույն դպրոցում ուսուցչուհի էր աշխատում:
Ինչպես արդեն հայտնել էր Tert.am-ը, այսօր ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Նյուտոն քաղաքի տարրական դպրոցում, որտեղ սովորում է 600 երեխա, կրակոցներ էին հնչել: Հաղորդվում էր առնվազն 27 զոհերի մասին:










