Արքայազն Չարլզը բրիտանական բյուջե 700 մլն ֆունտ պակաս հարկ է վճարել
Անցած տարվա ընթացքում Կորնոուլ դքսությունը Մեծ Բրիտանիայի Արքայազն Չարլզին 18 մլն ֆունտ եկամուտ է ապահովել, սակայն դուքսը այդ գումարից եկամտահարկ չի մուծել: Թագավորական հարկային գերատեսչությանը առաջադրանք է տրվել հետաքննել ենթադրվող բազմաթիվ անգամներ հարկերից խուսափելու հնարավորությունը 700 մլն ֆունտ գումարի չափով, հաղորդում է Russia Today-ը` հղում կատարելով The Guardian-ին:
Ըստ The Guardian-ի, հետաքննության նախաձեռնողն է հաշվապահը, ով զբաղվում է դքսության հարկային հարցերով:
Դուքսին մեղադրելու ոչ հեշտ որոշմանը նրան մղել է դատական որոշումը: Մեկ տարի առաջ տեղեկատվական իրավունքների տրիբունալի դատավոր Ջոն Էյնջելը որոշում էր կայացրել, որ Կորնոուլ դքսությունը ինքնուրույն իրավաբանական անձ է հարկման համար, նշանակում է, պետք է այդտեղից եկամտահարկ վճարվի:
Այժմ հաշվապահները կարծում են, որ դքսությունը պետք է 24% եկամտահարկ վճարի:
Կորնոուլ դքսությանն է պատկանում 53 հազար հեկտար հող 23 երկրներում, ներառյալ արքայազն Չարլզի տունը Գլոսթերշիրում: Այդ ամբողջ ունեցվածքը ուելսյան արքայատոհմի ժառանգներին 14-րդ դարից սկսած հսկայական եկամուտ է ապահովում:










