Խարկովում դատավորն ու իր ընտանիքի անդամները հայտնաբերվել են գլխատված
Ուկրաինայի Խարկով քաղաքում սպանվել է քաղաքի Ֆրունզեի շրջանի դատավորն ու իր ընտանիքի անդամները, հաղորդում է Интерфакс գործակալությունը:
Интерфакс-Украина-ին իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ գլխատվել են դատավորի, նրա կնոջ, որդու և որդու քաղաքացիական կնոջ մարմինները, որոնք հայտնաբերվել են իրենց բնակարանում այսօր:
Խորկովի դատախազության մամուլի ծառայությունում գործակալության թղթակցին հաստատել են սպանությունների վերաբերյալ տեղեկությունը և խոստացել մոտ ժամանակ առավել մանրամասն տեղեկություն տրամադրել:










