Սիրիայի արտգործնախարարը ՄԱԿ-ից խնդրում է ազդել ԱՄՆ-ի և ԵՄ-ի վրա, որ պատժամիջոցները հանվեն
Պատժամիջոցները, որոնք սահմանվել են Սիրիայի դեմ ԱՄՆ-ի և Եվրոպական միության կողմից, մեծ վնաս են հասցնում խախաղ բնակչությանը և պետք է չեղյալ համարվեն, հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Վալերի Ամոսի հետ Դամասկոսում կայացած բանակցությունների ժամանակ, հաղորդում է vedomosti.ru-ն:
Հանդիպման ընթացքում Մուալեմը հայտարարել է, որ ՄԱԿ-ը «պետք է միջոցներ ձեռնարկի, որ հասնի պատժամիջոցների վերացմանը», հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը:
Սիրիայի ԱԳՆ ղեկավարի կարծիքով, այդ պատժամիջոցներն են հանգեցրել Սիրիայի քաղաքացիների տառապանքներին:










