Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտների համար

14:00 • 15.12.12

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 13.00-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը` առատ ձյան պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 09.00-ի դրությամբ այն բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:


ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է նաև, որ Հայաստանում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Դժվարանցանել են Սելիմի լեռնանցքը, Դիլիջան-Սեմյոնովկա և Սևան-Ճամբարակ ճանապարհահատվածները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: