Շիրակի մարզում ավտոմեքենան շրջվել է ձորը
20:44 • 16.12.12
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 20.07-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին` Մաստարա գյուղի մոտակայքում, ավտոմեքենան շրջվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ–ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկություն:
Placeholder










