Ավտոպատահար Սարալանջի փողոցում. կան տուժածներ
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 12.23-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ–ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկություն:










