Մա, ես կսիրեմ քեզ երկնքում. ամերիկացի զոհված երեխան հասցրել է նամակ գրել մորը

19:14 • 16.12.12

Ամերիկյան դպրոցում տեղի ունեցած ողբերգությունից նոր դրվագ է հայտնի դարձել. տարրական դպրոցի սպանված աշակերտներից մեկը հասցրել է նամակ գրել մորը:

«Մա, ես սիրում եմ քեզ: Ես երջանիկ եմ: Ներիր, որ այնքան էլ լավ որդի չեմ եղել: Եվ այն բանի համար, որ միշտ չեմ ուրախ եղել… Ես կսիրեմ քեզ երկնքում: Բրայան»:

 

Նախօրեին ԱՄՆ-ի Նյութաուն քաղաքի տարրական դպրոցում 20-ամյա զինված երիտասարդը կրակ էր բացել մոտ 600 երեխաների վրա. 1 ժամում նա 2 տասնյակից ավելի երեխաների էր սպանել: