Չավեսի առողջական վիճակը բարելավվում է. նրան այցելել է Ֆիդել Կաստրոն

14:07 • 16.12.12

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, ով Կուբայում բարդ վիրահատության էր ենթարկվել, գիտակցության է եկել և արդեն հրամաններ է արձակում։
 

Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, Չավեսին հիվանդանոցում այցելել է վաղեմի ընկերը՝ Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն։


Վենեսուելայի
հեռուստաընկերությունները եթեր են հեռարձակել Վենեսուելայիի գիտության և տեխնոլոգիաների նախարար Խորխե Արեասի խոսքերը, ով նախագահի կողքին է։


Վենեսուելայի
խորհրդարանի խոսնակն իր հերթին տեղեկացրել է, որ Ուգո Չավեսի առողջական վիճակը դեպի լավն է գնում։ Իսկ թե երբ նախագահը կվերադառնա պարտավորություններին, հայտնի չէ. ամեն ինչ կախված է բժիշկների կայացնելիք որոշումից։


Քաղցկեղի
դեմ պայքարող Չավեսը առաջին անգամ վիրահատվել էր 2011թ.-ի հունիսին։ Սա նախագահի արդեն չորրորդ վիրահատությունն է։