Ամերիկացի հրաձիգ-մանկասպանը նախապես տեղյակ է պահել իր ծրագրի մասին
Կոնեկտիկուտի «Սենդի Հուքի» դպրոցում սպանդ իրականացրած Ադամ Լանզան իր ծրագրի մասին նախապես տեղյակ է պահել համացանցում: Նա, մասնավորապես, գրել է, որ վերջ է տալու կյանքին, հայտնում է Life News-ը:
Լանզան այդ գրառումը կատարել է սպանդից 2 օր առաջ 4chan.org անանուն կայքում: Նա իր ընթերցողներին հորդորել է այդ ամենին հետևել հեռուստացույցով:
Ըստ իրավապահների՝ Լանզան ակտիվ օգտատեր է եղել և մշտապես եղել է այսպես կոչված իմիջբորդերում՝ ֆորումներ, որտեղ հնարավոր է հաղորդագրություններին կից լուսանկարներ ներկայացնել:
Նախօրեին ԱՄՆ-ի Նյութաուն քաղաքում 26 երեխա էր սպանվել, ինչից հետո երկրում քառօրյա սուգ է հայտարարվել:










