Ֆրանսիայում կազմակերպվել են ցույցեր՝ ի պաշպանություն նույնասեռական ամուսնությունների

21:56 • 16.12.12

Կիրակի օրը մոտ 60.000 մարդ Փարիզի փողոցներում կազմակերպել են ցույցեր՝ պաշտպանելով նույնասեռականների ամուսնությունը օրինականացնող օրինագիծը, տեղեկացնում է Риа Новости կայքը՝ հղում կատարելով Agence France-Presse գործակալությանը:

 

Ըստ գործակալության տեղեկությունների՝ կազմակերպիչները նշում են, որ ցույցին մասնակցել է մոտ 150 հազար մարդ: Նախկինում՝ նոյեմբերին, երկրում տեղի էին ունեցել նաև բազմահազարանոց ցույցեր նոր օրինագծի դեմ:

 

Հունվար ամսին ֆրանսիական խորհրդարանի հաստատմանը կներկայացվի միասեռ ամուսնությունների մասին նոր օրինագիծ, որը հաստատվել է նոյեմբերի 7-ին՝ նախարարների խորհրդի նիստի ժամանակ: Նույնասեռականների ամուսնությունները օրինականացումի մտնում էր նորընտիր նախագահ ՝ Ֆրանսուա Օլանդի նախընտրական ծրագրերի մեջ: Եթե օրինագիծը հաստատվի խորհրդարանի կողմից, որտեղ մեծ մասը կազմում են «ձախ» քաղաքական հայացքներ ունեցող պատգամավորները, ապա համասեռամոլներին հնարավորություն կտրվի երեխա որդեգրել: