«Պուտինի դղյակին» դեմ հայ բնապահպանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ռուսաստանցի հանրահայտ բնապահպան Սուրեն Գազարյանի նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել, հայտնում է Дождь հեռուստաալիքը:
Աղբյուրը հիշեցնում է, որ նա բողոքի ցույց էր անցկացրել Կրասնոդարի նահանգապետ Տկաչովի ամառանոցը՝ այսպես կոչված «Պուտինի դղյակը»:
Հայտնի է դարձել, որ նա հետախուզվում է «սպանության սպառնալիքի կամ առողջությանը ծանր վնաս հասցնելու» հոդվածով:
Ըստ իրավապահների՝ 2012-ի օգոստոսին Գելենջիկում Սուրենը «քարով սպառնացել է» ոմն Պիրոգովի՝ «սարսափեցնող հոգեբանական ներգործություն ունենալով նրա վրա»:
Ավելի վաղ Գազարյանը դատապարտվել էր պայմանական ազատազրկման՝ 3 տարի ժամկետով՝ Կրասնոդարի նահանգապետի ամառանոցի կառուցմանը խոչընդոտելու հիմունքով, ինչը, ըստ ռուսաստանցի ակտիվիստների իր հերթին բնապահպանական խնդիրներ էր առաջացրել:
Գազարյանը մտադրություն ուներ առաջադրվել երկրամասի Օրենսդիր ժողովի պատգամավոր, ինչը խոչընդոտվել է նրա դեմ սկսված հետապնդմամբ, նշում է հեռուստաալիքը:










