Ճապոնիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմությունը. Էքզիթ փոլ
Ճապոնիայի ընդդիմադիր ուժերը՝ Լիբերալ դեմոկրատական կուսակցությունն ու «Կոմեյտո» կուսակցությունները նախնական հաշվարկներով հաղթել են խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում. տեղեկացնում է Риа Новости գործակալությունը։
Էքզիթ փոլի տվյալներով՝ նրանք ստացել են ստորին պալատի 480 տեղերի կեսից ավելին։
Լիբերալ դեմոկրատական կուսակցությունն այս պահի դրությամբ ստացել է 220 տեղ, իսկ «Կոմեյտոն»՝ 24։
Դա նշանակում է, որ երկրի վարչապետ կդառնա Լիբերալ Դեմոկրատական կուսակցության ղեկավար Սինդզո Աբեն։
Բացի այդ, ձայների նման առավելությունն իշխանության եկած կոալիցիային հնարավորություն կտա ընդունել ցանկացած օրինագիծ։
Խորհրդարանի վերին պալատում նույնպես մեծամասնությունն այս երկու կուսակցություններն են։
Ճապոնիայում կայացած ընտրապայքարին մասնակցել են 12 կուսակցությունները և ընդհանուր առմամբ 1504 թեկնածու։










