ԱՄՆ-ում հրաձիգ Ադամ Լանզայիի տանը մի ամբողջ զինապահեստ են հայտնաբերել

13:53 • 16.12.12

ԱՄՆ-ի ոստիկանությունը  Կոնեկտիկուտ նահանգում արյունալի հրաձգությունկազմակերպած 20-ամյա երիտասարդի տանը մի ողջ զինապահեստ է հայտնաբերել. տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։


Հայտնաբերված ատրճանակներն ու հրացանները գրանցված են եղել նրա մոր անունով, ով նույնպես սպանվել է որդու կողմից։
 

Ուրբաթ օրը, 20-ամյա Ադամ Լանզան Կոնեկտիկուտ նահանգի նախակրթարաններից մեկում հրաձգություն էր իրակացրել, ինչի հետևանքով զոհվել էր 26 մարդ, որոնցից 20-ը փոքրիկ երեխաներ։ Երիտասարդը նույնպես մահացել էր ողբերգության վայրում։
 

Նրանց տանը ոստիկանությունը հայտնաբերված բազմաթիվ զենքերը ձեռք են բերվել բացառապես օրինական ճանապարհով։ Մայրը զբաղվել է թիրախների կրակելով և, ծանոթների խոսքերով, որդուն բազմիցս տարել է հետը՝ նրան նույնպես կրակել ուսուցանելու համար։


Լանզայի զոհերը դարձել են 6-7 տարեկան 12 աղջիկներ և 8 տղաներմ, ինչպես նաև 6 մեծահասակներ՝ ներառյալ դպրոցի տնօրենը։