Կալիֆոռնիայում ամերիկացին կրակ է բացել առևտրի կենտրոնում

16:26 • 16.12.12

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Նյուպորտ Բիչ քաղաքում 42-ամյա տղամարդը կրակ է բացել առևտրի կենտրոնի կայանատեղում, հայտնում է LA Times-ը:


Նախքան
ոստիկանության վրա հասնելը նա հասցրել է 50 փամփուշտ արձակել մարդաշատ առևտրի կենտրոնում. միայն երջանիկ պատահականությամբ ոչ ոք չի տուժել:


Մարդկանց
շրջանում խուճապ է սկսել, նրանք սկսել են հեռանալ առևտրի կենտրոնից:


Իրավապահները
ձերբակալել են հրաձիգին՝ ոմն Մարկոս Գուրոլի: