Ս. Պետերբուրգում գիշերային ակումբի մոտ հրաձգություն է տեղի ունեցել. կա մեկ զոհ, 2 վիրավոր
Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող գիշերային ակումբներից մեկի մուտքի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել երկու մարդ. տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«03։00-ի մոտակայքում ակումբի այցելուների միջև վիճաբանություն է սկսվել, ինչը շարունակվել է փողոցում։ Տրավմատիկ զենքից կրակ է բացվել, ինչի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել երկու մարդ»,- ասված է իրավապահ մարմինների տարածված հաղորդագրության մեջ։
«Радио Балтика»-ն տեղեկացնում է, որ նախնական տվյալներով՝ հրաձգության մասնակիցները կովկասյան ծագում են ունեցել։
Հարուցվել է քրեական գործ՝ «սպանության» հոդվածի հատկանիշներով։










