Թայֆունի պատճառով Ֆիլիպիններում զոհերի թիվն անցել է 1000-ից

12:09 • 16.12.12

Ֆիլիպիններում դեկտեմբերի սկզբից մոլեգնող թայֆունի պատճառով զոհվել է ավելի քան 1000 մարդ։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, թայֆունի զոհերի մասին տեղեկությունը հաստատել են երկրի իշխանությունները։


Անհետ կորած է համարվում մոտ 850 մարդ, այդ իսկ պատճառով հնարավոր է, որ զոհերի թիվն աճի։


Անհետ կորածների կեսից ավելին ձկնորսներ են, ովքեր ծով էին դուրս եկել թայֆունի սկսելուց առաջ։


Փոթորկի հետևանքով քանդվել են ավելի քան 60.000 տներ։ Ընդհանուր առմամբ՝ բնական աղետից տուժել է 8.5 մլն մարդ։