Հոսնի Մուբարաքը ընկել է բանտի բաղնիքում և վնասել գլուխը

11:24 • 16.12.12

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, ով ցմահ ազատազրկման է դատապարտված, ընկել է բանտի բաղնիքում և վնասել գլուխը. տեղեկացնում է «Ֆրանս պրեսս» գործակալությունը՝ հղում անելով եգիպտական լրատվամիջոցներին։


84-ամյա Մուբարաքի ստացած վնասվածքի բնույթի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։


Եգիպտոսի նախկին նախագահը երկիրը ղեկավարել է շուրջ 3 տասնամյակ և ստիպված է եղել հրաժարական տալ 2011թ.-ի փետրվարին՝ 18 օր տևած զանգվածային բողոքի ակցիաներից հետո։


2012
թ.-ի հուլիսին, արդեն, Մուբարաքը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ անվտանգության ուժերին հրամայելու համար, որ ժողովրդի դեմ մարտական փամփուշտներ օգտագործեն։