Տավուշում բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և խոչընդոտել երթևեկությանը

15:19 • 16.12.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 12.50-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշ-Չինչին ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և խոչընդոտում է երթևեկությանը:


Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: