Սիրիայում հրթիռակոծվել է փախստականների ճամբարը. կան տասնյակ զոհեր

18:08 • 16.12.12

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում առնվազն երկու հրթիռ է արձակվել պաղեստինցի փախստականների Յարմուկ ճամբարի ուղղությամբ, հայտնում է Reuters-ը:

 

Նման հարձակում տեղի է ունեցել առաջին անգամ, տեղեկացրել են սիրիացի ակտիվիստները:
Ըստ ակտիվիստների՝ կան տասնյակ զոհեր. դրանք այն փախստականներն են, որոնք ապաստանել էին Դամասկոսի արվարձաններից մեկի մի մզկիթում, որին մեկ հրթիռ է հարվածել:

 

Յարմուկը այն աղեղի վրա է, որի երկայնքով Սիրիայի կառավարական ուժերը մի քանի շաբաթ է փորձում են հետ մղել ապստամբներին: