Չնայած, իրանք էլ են մարտի 1, չգիտեմ ինչ. հատված Լ. Զուրաբյանի և Վ. Օսկանյանի սրճարանային խոսակցությունից (ձայնագրություն)

13:40 • 16.12.12

Youtube-ում հայտնվել է Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի գաղտնի խոսակցության ձայնագրությունը։


Երեկվանից Youtube-ում տեղադրված է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Վարդան Օսկանյանի խոսակցության ձայնագրությունը, որտեղ արծարծվում են միասնական թեկնածուի և այլ խնդիրների վերաբերյալ համատեղ մարտավարական քայլեր: Ենթադրվում է, որ այդ խոսակցությունը գաղտնի ձայնագրված է: Թե ե՞րբ է այն արվել և որտեղ, ձայնագրությունից չի երևում։ Ձայնագրությունից ենթադրելով, այն արվել է սրճարանում։


Զրույցի ընթացքում Լևոն Զուրաբյանն ու Վարդան Օսկանյանը քննարկում են այլընտրանքային թեկնածուի հարցը, և Լևոն Զուրաբյանը բացատրում է, թե ինչ ասել է «այլընտրանք»:


«Այլընտրանքը էն է, որ, այնուամենայնիվ, մի թեկնածու դնենք, որը ընդամենը կապահովի թիմի գործունեությունը… Հասկանու՞մ ես, եթե Լևոնը չի (Լևոն Տեր –Պետրոսյանը – Tert.am ) որևէ մեկը … տեսականորեն եմ ասում 7-10 տոկոս հավաքելը խայտառակություն չէ»,- ասում է Լևոն Զուրաբյանը և բացատրում, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը դրվելու դեպքում այդ ուղղությամբ էլ գործընթացները գնալու են:
 


Այնուհետև Լևոն Զուրաբյանը և Վարդան Օսկանյանը խոսում են Հրանտ Բագրատյանի մասին և Լևոն Զուրաբյանն ասում է, որ իրեն Կոնգրեսի քաղաքական մարտավարությունը չի հետաքրքրում և դա որակում է որպես դեմագոգիա:


Այնուհատեև Լևոն Զուրաբյանը անդրադառնում է մարտավարական այլ թեմաների, բացատրելով, որ իրենց մոտ ոչ ստանդարտ իրավիճակ է: «Կոնգրեսը կարողանում էր պահել ... կարողանում էր ինչ որ ձև ասել, որ դե մարտավարություն ա, կարող ենք ԲՀԿ-ի հետ գնալ սենց բաների։ Չնայած իրենք էլ են «Մարտի մեկ, չգիտեմ ինչ, բայց դե հարցեր կան ու ավելի լավ ա՝ ռեժիմից պոկենք, սա հաջողվել է, բայց եթե ինքը չի առաջադրվում, դառնում ա լրջագույն պրոբլեմ»,– ասում է նա։