Աֆղանստանում ականի պայթյունից առնվազն 10 աղջիկ է զոհվել
Աֆղանստանի արևելյան հատվածում ականի պայթյունի հետևանքով առնվազն 10 աղջիկ է զոհվել, ևս 2-ը վնասվածքներ են ստացել, հայտնում է BBC-ն։
Նանգարհար նահանգի իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ աղջիկները վառելու փայտ են հավաքելիս եղել, երբ նրանցից մեկը պատահաբար կացնով հարվածել է ականին։ Նա նաև նշել է, որ զոհերը եղել են 9-11 տարեկան։










