Այսօր կստորագրվի ՀՀ–ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագիրը
Բրյուսելում այսօր կստորագրվի Հայաստան–Եվրոպական Միություն մուտքի արտոնագրերի դյուրացման շուրջ համաձայնագիրը Այս մասին Tert.am–ին հայտնեց Բրյուսելում գտնվող ՀՀ արտգործնախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, ով այս համաձայնագրի գլխավոր բանակցողն է։
Մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման համաձայնագիրը հնարավորություն կտա Հայաստանի երիտասարդությանը, ուսանողներին, մշակութային գործիչներին, գործարարներին, սպորտի և այլ բնագավառների ներկայացուցիչներին ավելի հեշտ մուտք գործել Եվրոպական Միության երկրներ:
Հիշեցնենք, որ համաձայնագրի ստորագրման մասին դեկտեմբերի 14-ին հայտարարվեց նաև Հայաստանի , Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտգործնախարարների՝ Երևանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսին:










