Բենինում նավաբեկության պատճառով 19 մարդ է մահացել
Բենինի հարավում գտնվող գետի վրա նավ է խորտակվել` առնվազն 19 մարդ մահացել է, տեղեկացնում է Риа Новости-ն` հղում կատարելով Associated Press գործակալությանը:
Ենթադրվում է, որ նավաբեկության պատճառ է հանդիսացել գերծանրաբեռնվածությունը: Ըստ տեղեկությունների՝ նավը հաշվարկված է եղել 12 հոգու համար, սակայն նավավարը նավով տեղափոխել է 27 մարդու և 4 մոտոցիկլ: Զոհերը հիմնականում կանայք և երեխաներ են, ովքեր դպրոցից տուն էին վերադառնում:
Գործակալությունը տեղեկացնում է, որ նավի տերը ձերբակալվել է:










