Բուլղարիան խնդրել է ԱՄՆ-ին մշտական զորակազմ տեղակայել երկրում

16:57 • 17.12.12

Բուլղարիայի ռազմական գերատեսչության ներկայացուցիչները խնդրել են ամերիկացի գործընկերներին ուսումնասիրել Բուլղարիա մշտական զորակազմ ուղարկելու հնարավորությունը, հայտնում է Взгляд-ը՝ հղում անելով բուլղարական «Աշխատանք» թերթին։

 

Ըստ թերթի տվյալների՝ խոսքը, մասնավորապես, «Նոր գյուղ» հրաձգարանում ամերիկյան ռազմական ներկայության ավելացման, ինչպես նաև նույն վայրում ամերիկյան բանակի մշտական հրամանատարության ստեղծման մասին է։

 

«Ամերիկյան զինված ուժերի մշտական ներկայությունը Բուլղարիայի տարածքում պատճառաբանված է տարածաշրջանում անվտանգության պահպանման ցանկությամբ»,- նշվում է Բուլղարիայի ՊՆ-ի ներկայացուցիչների խոսքում։

 

Համաձայն 2006թ. ԱՄՆ-ի և Բուլղարիայի միջև կնքված համաձայնագրի՝ Միացյալ Նահանգները կարող է օգտագործել բուլղարական հրաձգարանը, ինչպես նաև «Կոմս Իգնատևո» և «Բեզմեր» ռազմաօդային կայանները։