Հանուն Ուիլյամի և Քեյթի ապագա երեխայի՝ Բրիտանիան փոխել է թագաժառանգության մասին օրենքը
Մեծ Բրիտանիան անցած 660 տարիների ընթացքում առաջին անգամ փոխել է թագաժառանգության մասին օրենքը, գրում է Euromag-ը։
Բազմադարյա ավանդույթների փոփոխումը երկրի իշխանություններն իրականացրել են հանուն արքայազն Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեյթ Միդլթոնի դեռևս չծնված երեխայի։
Նոր օրենքի համաձայն՝ կանանց նկատմամբ խտրականությունը վերացվում է, և նրանց տրվում են հավասար իրավունքներ թագաժառանգության հարցում։ Այսինքն՝ Քեմբրիջի դուքսի և դքսուհու երեխան կկարողանա ժառանգել Մեծ Բրիտանիայի միապետական գահը՝ անկախ նրանից աղջիկ կծնվի, թե տղա։
Մինչ այս, Միացյալ Թագավորությունում գործում էր միածին թագաժառանգության օրենքը, ըստ որի՝ գահը ժառանգում էին առաջին հերթին տղաները՝ նույնիսկ,եթե նրանք մեծ քույրեր ունեին։










