Էլիզաբեթ II թագուհին կմասնակցի կառավարության նիստին
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը երեքշաբթի կմասնակցի Միացյալ Թագավորության կառավարության նիստին, հայտնում է BBC-ն։
Վերջին միապետը, ով հրավիրվել է նախարարների կաբինետի ժողովին, եղել է Վիկտորիա թագուհին, ով կառավարել է 1837-1901թթ.։
Նշվում է, որ նախարարներն Էլիզաբեթ II-րդին նվեր կմատուցեն Ադամանդե հոբելյանի կապակցությամբ ( թագուհու կառավարման 60-ամյակը)։
Դեռևս տեղեկություն չկա այն մասին, թե նրան ինչ կնվիրեն, սակայն հայտնի է, որ նվերի հարցում իր ներդրումն է ունեցել բրիտանական կառավարության յուրաքանչյուր նախարար։










