Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է ձյուն
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 15-16-ին, 18-19-ին շրջանների զգալի մասում, 17-ին արևմտյան շրջաններում, 15-ին արևելյան շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:
Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում մառախուղ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-16-ին կնվազի 7-9, արևելյան շրջաններում` 13-15 աստիճանով: Դեկտեմբերի 18-19-ին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 15-16-ը, 18-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, ճանապարհներին` մերկասառույց, հնարավոր է քամու ուժգնացում՝ 13-18մ/վրկ: Դեկտեմբերի 17-ին սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:
Երևան քաղաքի դեկտեմբերի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 13.90C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -14.60C (1956 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 0.10C










