Ուգո Չավեսի թիմակիցները հաղթել են երկրում կայացած նահանգապետի ընտրություններում

10:52 • 17.12.12

Վենեսուելայի Միասնական սոցիալիստական կուսակցությունը, որը ղեկավարում է նախագահ Ուգո Չավեսը, նահանգապետի ընտրություններում հաղթանակ է տարել 23 նահանգներից 20-ում, տեղեկացնում Associated Press-ը։
 

Ընդդիմության թեկնածուները հաղթանակ են տարել միայն 3 նահանգներում։
 

Էնրիկե Կապրիլեսը, ով միացյալ ընդդիմության թեկնածուն էր նախագահական ընտրություններում և հավաքել էր ձայների 44.1%-ը, վերընտրվել է Միրանդայի նահանգապետի պաշտոնում։


Ընդհանուր առմամբ ընդդիմությունը 5 նահանգներում զրկվել է նահանգապետի աթոռից, այդ թվում՝  նավթ արդյունահանող Սուլիա նահանգում։

 

Նահանգապետի ընտրությունները տեղի են ունեցել նախագահ Ուգո Չավեսի հիվանդության ֆոնին։


Արդեն հայտնի է դարձել, որ վերընտրված նախագահը հնարավոր է չկարողանա մասնակցել հունվարի 10-ին նախատեսվող երդմնակալության արարողությանը։
 

Չնայած բարդ վիրահատությանը, Ուգո Չավեսն արդեն գիտակցության է եկել և հրամաններ է արձակում նախարարներին։