Պայթյուն պակիստանյան շուկայում. 16 զոհ, 70 վիրավոր

15:52 • 17.12.12

Պակիստանի հյուսիս-արևմտյան Ջամրուդ քաղաքի շուկայի մոտ ռումբով մեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով առնվազն 16 մարդ է մահացել, շուրջ 70-ը՝ վիրավորվել, հայտնում է Courier Mail-ը:

 

Շուկային կից կա նաև ավտոբուսի կանգառ, և տուժածների մեծ մասն ուղևորներ են: Այժմ այդ փողոցում մարդկանց արյան գոյացումներ են ու մարմնի մասեր, դպրոցական դասագրքեր, մանկական կոշիկներ ու կանանց բուրկաներ, ինչպես նաև՝ 20 վնասված մեքենա և 15 խանութ:

 

Ջամրուդը Պակիստանի Խիբեր շրջանում է, որը կիսաինքնավար գոտի է՝ «Թալիբան»-ի և «Ալ-Կաիդա»-ի զգալի վերահսկողությամբ:

2001-ից ի վեր Պակիստանում 35 000 մարդ է զոհ գնացել ահաբեկչությանը: