Կիմ Չեն Իրի մարմինը տեղադրվել է դամբարանում
Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվան առաջին տարելիցի կապակցությամբ նրա զմռսված մարմինը տեղադրվել է մշտական սարկոֆագի մեջ՝ Կիմսուսանի հուշահամալիրում, որտեղ հանգչում է նրա հոր՝ Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիմ Իր Սենի մարմինը։
Ինչպես նշում է Взгляд-ը՝ հղում անելով Associated Press-ին, մուգ կանաչ գույնի ռազմական հանդերձով Կիմ Չեն Իրի մարմինն իր հոր մարմնից մի քանի հարկ ավելի ցած է տեղադրված։
Բացի այդ, Կիմսուսանի հուշահամալիրում տեղադրվել է Կիմ Չեն Իրի զբոսանավը, ինչպես նաև գնացքի այն վագոնը, որտեղ նա մահացել է, գլխարկն ու վերարկուն, արևային ակնոցները, կոշիկները և MacBook Pro համակարգիչը։ Հիշեցնենք, որ նա մահացել էր երկրով գնացքով շրջագայելու ժամանակ, սրտի կաթվածից։










