ԿԺԴՀ-ում երեք րոպե լռությամբ հարգել են Կիմ Չեն Իրի հիշատակը

10:59 • 17.12.12

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում (ԿԺԴՀ) այսօր՝ տեղական ժամանակով 12։00-ին (երևանյան ժամանակով 07։00-ին) երեք րոպե լռությամբ հարգել են Կիմ Չեն Իրի հիշատակը։ Միաժամանակ հնչել են շոգեքարշների, նավերի, ինչպես նաև ավտոմեքենաների ազդանշաններ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։


ԿԺԴՀ-ի առաջնորդը մահացել է 2011թ. դեկտեմբերի 17-ին, սրտի կաթվածից։

 

Կիմսուսանի պալատի առաջ, որտեղ գտնվում են Կիմ Իր Սենի և Կիմ Չեն Իրի դամբարանները, հանրահավաք է տեղի ունեցել։ Ներկա են գտնվել պետության ղեկավարները, այդ թվում նաև երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը և վարչապետ Չհվե Յոն Րիման։