Մոսկվայում հրդեհված Il Pittore ռեստորանի հայազգի սեփականատերն ազատ կարձակվի
ՌԴ Մոսկվայի քաղաքային դատարանը մեղմել է Il Pittore ռեստորանի սեփականատեր Սուրեն Մկրտչյանի դատավճիռը, ով ավելի վաղ դատապարտվել էր 1 տարի 8 ամիս ազատազրկման, հայտնում է RБК-ն։ Գործարարի դատավճիռը փոխարինվել է պայմանական ազատազրկմամբ։
Ողբերգական միջադեպը տեղի էր ունեցել Մոսկվայի Նովոչերեմուշկին փողոցում գտնվող ռեստորանում 2012թ. հունվարի 9-ին։ Գազի բալոնի պայթյունի և բռնկված հրդեհի հետևանքով մահացել էր հաստատության 3 աշխատակից, տուժել 41 մարդ։
Գործարարը ձերբակալվել էր հրդեհային անվտանգության պահանջների խախտման և ծառայությունների մատուցման հարցում անվտանգության պահանջներին չբավարարելու մեղադրանքով։










