Բակո Սահակյանն ընդունել է Ռուբեն Հայրապետյանին և Հենրիխ Մխիթարյանին

15:48 • 17.12.12

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին և հայ անվանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական վարչությունից:

 

Հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախում սպորտի, մասնավորապես, ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մեր հանրապետության տարբեր շրջաններում մարզադաշտեր կառուցելու վերաբերյալ:

 

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային եւ Հենրիխ Մխիթարյանին` Արցախում սպորտի զարգացմանը աջակցելու եւ տարբեր բարեգործական ծրագրեր իրականացնելու համար: