Նովոսիբիրսկում սառնամանիքի հետևանքով 100-ից ավելի մարդ է տուժել
Շտապօգնության աշխատակիցները չափազանց ցուրտ եղանակի պատճառով արդեն օգնություն են ցուցաբերել Նովոսիբիրսկի 107 բնակիչների, ովքեր դիմել են ցրտահարության պատճառով. տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։
Դեկտեմբերի 10-14-ը ջերմաչափի սանդղակը Նովոսիբիրսկում անգամ ցերեկային ժամերին -30 աստիճան ցելսիուսից բարձր ցույց չի տվել։
Օդերևութաբանները նախազգուշացրել էին սպասվող սառնամանիքների մասին և նշել, որ օդի ջերմաստիճանը տարածաշրջանում կարող է նվազել մինչև 40-42 աստիճան։
Հիմնականում ցրտահարվել են մարդկանց վերջույթները։ Ցրտահարության հետևանքով մեկ քաղաքացի մահացել է։
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ սառնամանիքներն այստեղ շարունակվելու են նաև այս ընթացքում։ Չի բացառվում, որ օդի ջերմաստիճանը հասնի -42 աստիճակն ցելսիուսի։










