Նման ողբերգությունները չպետք է կրկնվեն. Օբամա

09:36 • 17.12.12

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունեցել Կոնեկտիկուտ նահանգի Սենդի Հուք դպրոցում, որտեղ ուրբաթ օրը սպանվել էր 26 մարդ (2-ն էլ մահացել են հիվանդանոցում-Tert.am)։ Նա հայտարարել է, որ նման ողբերգությունները չպետք է կրկնվեն, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Ելույթ ունենալով հիշատակի միջոցառման ընթացքում՝ Օբաման նաև անհապաղ գործողությունների կոչ է արել, ապա հանդիպել զոհերի ընտանիքներին։

 

«Դուք միայնակ չեք ձեր վշտի հետ։ Մեր ողջ երկրում մենք  լալիս ենք ձեզ հետ»,-ասել է նախագահը։

 

Հիշեցնենք, որ Սենդի Հուկ դպրոցում սպանվել էին 6-7 տարեկան 20 երեխաներ, ինչպես նաև 6 մեծահասակ։

Կասկածյալը 20-ամյա Ադամ Լանզան է, ով սպանել էր նաև մորը, իսկ վերջում ինքնասպան եղել։