Սիրիայում երկու ռուս և մեկ իտալացի է առևանգվել

20:30 • 17.12.12

Սիրիայում առևանգվել են ՌԴ-ի երկու քաղաքացիներ և մեկ իտալացի, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով Sky TG24 հեռուստաալիքին:

Ավելի վաղ հղում կատարելով Իտալիայի ԱԳՆ-ին հաղորվում էր, որ սիրիական Լատակիա քաղաքից ոչ հեռու առևանգվել են երկաթաձուլական գործարանի երեք աշխատակիցներ, այդ թվում իտալացի ինժեներ Մարիո Բելլուոմոն:


Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:


Իտալիայի ԱԳՆ-ն տեղի ունեցածի վերաբերյալ տեղյակ է պահել առևանգված իտալացու հարազատներին, իսկ գերատեսչության ղեկավար Ջուլիո Տերցին հետևում է իրավիճակի զարգացմանը: