Թունիսի նախագահին քարկոծել են ելույթի ժամանակ

16:19 • 17.12.12

Թունիսի Սիդի Բուազիդ քաղաքում ցուցարարները քարկոծել են երկրի նախագահ Մոնսեֆ ալ-Մարզուկիին և խորհրդարանի խոսնակ Մուստաֆա բեն Ջաաֆարին, ովքեր քաղաք էին այցելել՝ մասնակցելու երկրում հեղափոխության երկրորդ տարեդարձին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով «Ֆրանս պրես» գործակալությանը։

 

Երկու տարի առաջ այս երկրում բողոքի ցույցեր սկսվեցին այդ ժամանակ նախագահ Զին ալ-Աբիդին բեն Ալիի ռեժիմի դեմ, ով երկիրը կառավարել է ավելի քան 14 տարի։ «Արաբական գարնան» մեկնարկի համար պատճառ դարձավ Սիդի-Բուազեդի 26-ամյա բնակիչ Մոհամեդ Բուազիզի ինքնահրկիզումը։ Փողոցային անկարգությունների ճնշման ներքո բեն Ալին լքեց պաշտոնը և փախավ Սաուդյան Արաբիա։

 

«Ֆրանս պրես» գործակալության համաձայն՝ անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ նախագահն ավարտել է ելույթը, և խոսքը փոխանցել խորհրդարանի խոսնակին։ Այդ պահին նոր իշխանությունների վարած քաղաքականությունից դժգոհ տեղաբնակները սկսել են քարեր նետել նրանց վրա։

 

Անվտանգության ծառայության աշխատակիցներն արագ պաշտոնյաներին տեղափոխել են անվտանգ վայր։