Ուկրաինայում ցրտահարությունից 18 մարդ է մահացել
Այսօրվա դրությամբ Ուկրաինայում ցրտահարությունից մահացել է 18 մարդ, որոնցից 12-ը փողոցում: Երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 3 մարդ մահացել են բժշկական հաստատություններում և ևս 3-ը տներում, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Ըստ առողջապահության նախարարության տվյալների՝ բժշկական հաստատություններ են դիմել 133 մարդ, որոնցից 108-ը հոսպիտալացվել են:
Ամենաշատը մահացել են Վոլինի և Կիևի նահանգներում` յուրաքանչյուրում 3: Բժիշկներին ամենաշատը դիմել են Դոնեցկի, Լվովի և Լուգանսկի նահանգներում: Ուկրաինայում այսօր երեկոյան ջերմաստիճանը հասել է -15 -17 աստիճանի:










