Ամերիկացիները պահանջում են սահմանափակել զենքի վաճառքը քաղաքացիներին

09:21 • 17.12.12

ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի դպրոցներից մեկու տեղի ունեցած հրաձգությունից հետո երկրում քննարկումների նոր ալիք է սկսվել՝ զենքի վաճառքի սահմանափակումների անհրաժեշտության վերաբերյալ. տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։


Երեկ
դրան կողմ են արտահայտվել Կոնգրեսի միանգամից մի քանի անդամներ, իսկ Սպիտակ տան կայքում համապատասխան խնդրագիր (պետիցիա)է ներկայացվել։
 

Ամերիկացիները հարցը շատ են կարևորում։ Այդ մասին վկայում է այն, որ ընդամենը 3 օրվա ընթացքում Սպիտակ տան կայքում տեղադրված փաստաթուղթը ստորագրել է 123.000 մարդ։


ԱՄՆ
-ում, համաձայն գործող օրենքի, կառավարության կողմից որևէ փաստաթղթի վերանայման համար անհրաժեշտ է 25.000 ստորագրություն։


«Մեր նպատակն է զգուշացնել նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին, որպեսզի ընդունեն օրենք՝ սահմանափակելով զենքի հասանելիությունը։ Օրենքը միակ միջոցն է զենքի գործադրման արդյունքում գրանցվող մահվան դեպքերը կրճատելու համար»,- ասված է փաստաթղթում, որն անվանվել է «Կոլեկտիվ պահանջ՝ միջկուսակցական երկխոսություն սկսելու, որի արդյունքում կստեղծվի քաղաքացիների համար զենքի հասանելիությունը սահմանափակող օրինագիծ»։