ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը կմեկնի Մոսկվա

10:18 • 18.12.12

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրական մարմինների` անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների խորհուրդների համատեղ նիստին։

 

Ինչպես տեղեկացնում են ԱԱԽ մամուլի ծառայությունից, Մոսկվայում նա կմասնակցի նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

 

ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստի օրակարգում ընդգրկված են ավելի քան երկու տասնյակ հարցեր, որոնք վերաբերում են կազմակերպության գործունեության բազմաթիվ ուղղություններին: