Բահրեյնում քիմիական զենք է օգտագործվել. իրանցի պաշտոնյա
Իրանը վստահ է, որ Սիրիայի կառավարությունը քիմիական զենքի չի կիրառի, սակայն Արևմուտքին կոչ է անում ուշադրություն դարձնել Բահրեյնին. այդ մասին այսօր Մոսվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հոսեյն Ամիր Աբդուլլահիանը։
«Մենք վստահ ենք, որ Սիրիայի կառավարությունը քիմիական զենք չի կիրառի։ Սակայն կրկնակի ստանդարտներ են կիրառվում, պետք է հետևել նաև Բահրեյնում իրավիճակին»,-ասել է իրանցի պաշտոնյան։
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, իրանցի պաշտոնյան պնդել է, որ Բահրեյնում թունավոր գազ է կիրառվել, տասնյակ մարդիկ զոհվել են։ Որոշ արևմտյան երկրներ դրա վրա աչք են փակում։
«Դա թեև թույլ, սակայն քիմիական զենք է, սակայն բոլորը լռում են»,-ասել է նա։










