Արագածոտնում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 02.24-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ափնաձոր գյուղի մոտակայքում «Օպել» մակնիշի 32 ՕԼ 352 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ և 3 ուղևոր) ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Ըստ ԱԻՆ կայքի՝ պարզվել է, որ ավտոմեքենան խափանվել է և անհրաժեշտ է ավտոքարշակ, ինչը հնարավոր կլինի ապահովել առավոտյան:
Վարորդը և ուղևորները տեղափոխվել են Ապարան՝ գիշերելու:










