Դաղստանում գրոհայինների հարձակման արդյունքում հինգ ոստիկան է վիրավորվել
Դաղստանի Կիզիլյուրտովի շրջանում այսօր «ՈւԱԶ» մակնիշի զրահապատ մեքենաների վրա գրոհայինների հարձակման արդյունքում ոստիկանության հինգ աշխատակից է վիրավորվել, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Ինչպես հայտնել է իրավապահ մարմիններում լրատվամիջոցի աղբյուրը, «հարձակումը տեղի է ունեցել այսօր գիշեր Խոնտաուլ գյուղի մոտակայքում»։
Ըստ աղբյուրի տվյալների՝ անհայտ անձիք ճանապարհին պայթուցիկ սարք են գործի դրել, երբ այդ պահին անցել են զրահապատ մեքենաները, որից հետո կրակահերթ են բացել իրավապահների ուղղությամբ։
Պատահարի մանրամասները պարզվում են, միջոցառումներ են ձեռնարկվում գրոհայիններին ձերբակալելու ուղղությամբ։










