Իրանին գրոհում են նորանոր վիրուսային ծրագրերով

15:30 • 18.12.12

Իրանի իշխանությունները հայտնաբերել են մի ծրագրային ապահովում, որն ունակ է մաքրել իրենց ցանցին միացված բոլոր համակարգիչներում առկա տվյալները, հաղորդում է MIGnews.com-ը:

 

Նշվում է, որ վնասակար ծրագրի հայտնաբերման մասին տեղեկությունը դեկտեմբերի 18-ին հաղորդել է Computer World ամսագիրը:

 

Իրանի իշխանությունների տարածած նախազգուշացման մեջ ասվում է, որ բացահայտված ծրագիրն Իսլամական Հանրապետության դեմ ուղղված «ուղիղ գրոհ» է: