Լոնդոնում գողացել են հիվանդ երեխաների ամանորյա նվերները

16:10 • 18.12.12

Լոնդոնում գողացել են Գրեյթ Օրմոնդ փողոցի վրա գտնվող հիվանդանոցում բուժվող երեխաների համար նախատեսված ամանորյա նվերները, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով լոնդոնյան ոստիկանությանը։


Նվերները հիվանդանոց էին բերել բարեգործական հիմնադրամի աշխատակիցները։ Դրանք հիմնականում խաղեր էին, DVD-խաղարկիչներ և DVD-սկավառակներ։


«Գողանալ այն երեխաների նվերները, ովքեր հիվանդ են և չեն կարող տանն իրենց ընտանիքների հետ Սուրբ Ծնունդը դիմավորել, պարզապես անընդունելի է»,- ասել է քննիչը։

 

Նա նաև կոչ է արել հանցագործներին «սթափվել և արժանի գործ անել՝ վերադարձնել նվերները»։


Ըստ ոստիկանության տվյալների՝ գողությունը տեղի է ունեցել հանգստյան օրերին։