Ռուսաստանում ձերբակալվել է կեղծ թղթադրամներ ստեղծող և իրացնող խոշորագույն խումբ, որը հայ անդամ ունի

17:36 • 18.12.12

ՌԴ ոստիկանությունը վնասազերծել է հանցավոր գործունեությամբ զբաղվող մի խմբի, որը կեղծ թղթադրամներ, այդ թվում` եվրո է պատրաստել։ Ձերբակալվածների թվում ազգությամբ հայ կա, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


Հանցագործները գործել են ինչպես Մոսկվայի տարածքում, այնպես էլ Կովկասում։ Նրանք ամեն ամիս տասնյակ միլիոնների հասնող ռուբլի են կեղծել և իրացրել։


Ձերբակալվել է 7 մարդ։ Հետախուզության ընթացքում նրանց մոտ հայտնաբերվել է ռուբլի, հայկական դրամ և եվրո։

Ընդհատակյա խմբավորման գործունեությունը սկսվել է 2011թ.-ի հոկտեմբերին։

 

Մոսկվայի գլխավոր քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածով (կեղծ փողերի կամ արժեթղթերի պատրաստում, տեղափոխում կամ պահպանում)։

 

Տարածված հաղորդագրության համաձայն՝ հանցագործ խմբի բացահայտմանն ուղղված առաջին հատուկ գործողությունն իրականացվել է հուլիս-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ Դաղստանում։ Այդ ընթացքում առգրավվել է շուրջ 3.5 մլն ռուբլի, ձերբակալվել խմբավորման 5 անդամ։


Հատուկ օպերացիայի երկրորդ փուլը տեղի է ունեցել Մոսկվայում։ Այստեղ էլ ձերբակալվել է 40-ամյա մի հայ և 29-ամյա մի դաղստանցի։