Նիգերիայում առևանգել են Hyundai ընկերության աշխատակիցներին
Նիգերիայի հարավում դեկտեմբերի 17-ին առևանգել են հարավկորեական Hyundai Heavy Industries ընկերության 6 աշխատակցի, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։
Առևանգվածների թվում են 34-59 տարեկան 4 արտասահմանցի և 2 տեղացի։
Արտասահմանցիների քաղաքացիության մասին դեռևս ոչինչ հայտնի չէ, մինչդեռ Ռենհապ գործակալությունը՝ հղում կատարելով Հարավային Կորեայի ԱԳՆ-ին, վստահեցնում է, որ նրանք կորեացիներ են։










